slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
«Եվրոպա Նոստրա» կազմակերպության «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում ընդգրկված «Երերույ­ք-­Անի­պեմզա» ծրագրի մեկնարկն ազդարարվեց
211652_close_icon

«Եվրոպա Նոստրա» կազմակերպության «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում ընդգրկված «Երերույ­ք-­Անի­պեմզա» ծրագրի մեկնարկն ազդարարվեց

views-count2161 դիտում article-date 17:48 22-07-2016
Ս. թ. հուլիսի 19-23-ը Հայաստանում են գտնվում «Եվրոպա Նոստրա» կազմակերպության և Եվրոպական ներդրումների բանկ-ինստիտուտի մի խումբ փորձագետներ՝ պաշտոնապես ազդարարելու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող՝ «Եվրոպա Նոստրա» կազմակերպության «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում ընդգրկված «Երերույ­ք-­Անի­պեմզա» ծրագրի մեկնարկը: Այդ կապակցությամբ՝ ս. թ. հուլիսի 22-ին, Հա­յաստանի ազգային գրադարանում կայացավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտան­գ­ված» հուշարձաններ ծրագրի հիմնադիր, խորհրդի անդամ Գայ Կլաուսը, գի­տական խորհրդի անդամներ Պաոլո Վիտտին և Վիսնյա Կիսիչը, Եվրոպական ներ­դրման բանկի անդամ Մարիա Բերժան, «Մշակութային ժառանգու­թյան պահ­պանումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Գայանե Կազնատին: Ասուլիսին անմիջապես հաջորդեց «Երերույք և Անիպեմզա, անցյալի հիշողություններ, առօրյա կյանք և ապագայի երազանքներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված էին «Երերույ­ք-­Անի­պեմզա» ծրագրի ընթացքում հայտարարված լուսանկարչական մրցույթի, ավելի քան 40 աշխատանք: Մրցույթը բաղկացած էր «Պատմական և շրջակա միջավայրի հուշարձանները», «Անիպեմզա բնակավայրն ու նրա մարդիկ» անվանակարգերից: Մրցույթի նպատակն էր ներկայացնել Երերույք հնագիտական վայրը և նրա շրջակայքում ապրող մարդկանց, վեր հանել ու արժևորել Շիրակի մարզի այս հատվածի առավել հետաքրքիր բնապատկերները: Ցուցահանդեսի շրջանակում հայտարարվեց մրցույթի հաղթողների անունները. «Հատուկ մրցանակ»` Արթին Մուրադյան, «Պատմական և շրջակա միջավայրի հուշարձանները» անվանակարգ՝ Արտուշ Ավդալյան, «Անիպեմզա բնակավայրն ու նրա մարդիկ» անվանակարգ՝ Լիլիթ Դավթյան: Հաղթողներն արժանացան դրամական պարգևների: Մրցույթին մասնակցած լավագույն լուսանկարները կտեղադրվեն «Երերույ­ք-Անիպեմզա» ծրագրի կայքէջում: Լուսանկարչական ցուցահանդեսի բացումից անմիջապես հետո հրավիրվեց «Հայաստանի մշակու­թային ժառանգության պահպանմանն ուղղված նախագծերը, միջոց­ներն ու գաղափարները» խորագրով կլոր սեղանը: Քննարկմանը մասնակցում էին ոլորտի մասնագետներ, շահագրգիռ գերատեսչությունների և Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակեր­պու­թյունների ներկայացուցիչներ: Փորձագիտական խումբը կներկայացնի «Երերույ­ք-­Անի­պեմզա» ծրագրի իրականացման վերաբերյալ իր տեսլականը: Հիշեցնենք, որ Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը` ս. թ. մարտի 16-ին՝ Վենետիկում կայացած «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության ժամանակ ներառվել են «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում: Ծրագրի հայտը ներկայացրել է «Եվրոպա Նոստրայի» անդամ՝ Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնը: Նշենք նաև, որ «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգ­ված» հուշարձանների ցանկը ձևավորվում է տարբեր ոլորտների միջազգային փորձագետների (պատմություն, հնագիտություն, ճարտարապետություն, պահպանություն, ծրագրերի վերլուծություն և ֆինանսներ) կատարած ուսումնասիրությունների եզրակացությունների հիման վրա: Առավել վտանգված հուշարձանների և տեսարժան վայրերի ցանկում ընդգրկված են նաև եվրոպական 7 երկրից՝ Փաթառեյ ծովային բերդը Տալլինում (Էստոնիա), Հասանքեյֆ հնագույն քաղաքը և շրջակայքը (Թուրքիա), Սբ Անտոնիոս Պադուացու տաճարը, Էքստրեմադուրան (Իսպանիա), Վենետիկյան ծովածոցը (Իտալիա), Կամպուս Հիոսը (Հունաստան), Հելսինկի-Մալմի օդանավակայանը (Ֆինլանդիա) և Քոլբերի բացվող կամուրջը Դիեպում (Ֆրանսիա):

Նմանատիպ նյութեր