1706 դիտում
15:08 21-07-2016
Հանրապետության մի շարք համայնքներում ուժեղ քամու, կարկտահարության և հեղեղման հետևանքով վնաս կրած բնակիչներին տրվող աջակցությունը շարունակվում է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունն աջակցություն է ցուցաբերել Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում ուժեղ քամու և կարկտահարության և Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ հեղեղման հետևանքով վնաս կրած բնակիչներին:
Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում ս.թ. հունիս և հուլիս ամիսներին տեղացած հորդառատ անձրևից և կարկտից տուժել են բնակիչներ, բնակելի տներ և օժանդակ շինություններ, վնասվել գյուղամիջյան ճանապարհներ, հենապատեր: Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներին աջակցելու նպատակով կառավարության որոշմամբ տրամադրվել է մոտ 22 մլն դրամ, Արթիկ քաղաքի բնակիչներին՝ 3 մլն 800 հազար դրամ:
Գեղարքունիքի մարզում հորդառատ անձրևի պատճառով դժվարանցանելի են դարձել Հ30-Անտառամեջ և Հ30-Կալավան մարզային նշանակության ճանապարհները, որոնց պաստառը վերականգնելու համար հատկացվել է համապատասխանաբար 4 մլն և 6 մլն դրամ: Անձրևի և կարկտի հետևանքով անանցանելի են դարձել Կարճաղբյուրի ներհամայնքային ճանապարհները, որոնց նորոգման նպատակով տրամադրվել է 5 մլն դրամ: Եվս 55 մլն դրամ է հատկացվել Կապան քաղաքի վնասված ճանապարհների վերականգնման համար:
Նմանատիպ նյութեր
21706 դիտում
19:20 01-07-2017
Մոսկվայի իշխանությունները նախազգուշացնում են բնակիչներին՝ մոտեցող ուժեղ քամու և ամպրոպի մասին
5690 դիտում
15:15 20-03-2022
Ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ավերածություններ են տեղի ունեցել, վնասվել են տանիքներ
Այս բաժնից
802 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
460 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը