Մարիո Գոմես. Ես հեռանում եմ Թուրքիայից սարսափելի իրադարձությունների պատճառով
Գերմանիայի հավաքականի և «Բեշիքթաշի» հարձակվող Մարո Գոմեսը հայտարարել է թուրքական ակումբից հեռանալու մասին:
«Դա շատ բարդ որոշում էր իմ համար, ես երկար եմ մտածել դրա մասին: Ծանր է հեռանալ այս հրաշալի ակումբից` հասկանալով, որ միգուցե այլևս չխաղամ նման հրաշալի մարզադաշտում:
Պատճառը Թուրքիայում քաղաքական իրավիճակի մեջ է: Իմ հեռանալը ոչ մի կապ չունի սպորտի հետ: Ամեն ինչ վերջին շրջանում Թուրքիայում տեղի ուեցած սարսափելի իրադարձություններն էին: Հուսով եմ, ինձ կհասկանաք:
Հուսով եմ, որ քաղաքականության հետ կապված բոլոր պրոբլեմները կարճ ժամանակում կլուծվեն խաղաղ ճանապարհով: Դրանից հետո ես նորից ուրախ կլինեմ հանդես գալ «Բեշիքթաշում», ասել է Գոմեսը: