Թուրքիայի իշխանություններն արգելել են դասախոսներին ու գիտնականներին լքել երկիրը
Թուրքիայի Կրթության գերագույն խորհուրդը արգելել է բոլոր բուհերի դասախոսներին ու գիտնականներին դուրս գալ երկրից: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Զեկույցում, որը հրապարակվել է ռազմական հեղաշրջման փորձի պատճառով ողջ Թուրքիայում համալսարանների 1577 դեկանների՝ պաշտոններից հեռացվելու մասին հայտարարությունից հետո, ասվում է, որ արգելված է իրենց երկրից իրենց հեռանալը «մինչև հաջորդ հրահանգը»:
Արգելանքը տարածվում է և անձնական, և աշխատանքային գործուղումների վրա: