3223 դիտում
09:31 20-07-2016
Ինչ կանեի ես, եթե լինեի ՀՀ նախագահ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչ կանեի ես, եթե լինեի ՀՀ նախագահ։ Ես կխոսեի։ Գլխավոր թեման, իմ կարծիքով, պետք է լինի ոչ այնքան հարձակումը ոստիկանական շենքի վրա, պատանդ վերցնելը և ոստիկանության գնդապետին սպանելը, այլ Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների ընթացքը։ Ես ինչ-որ ձևով կհասկացնեի Հայաստանի քաղաքացիներին, որ տարածք հանձնելու որևէ մտադրություն չկա։ Իհարկե, դա կարելի է փաթեթավորել այնպես, որ չխանգարի բանակցային գործընթացին, օրինակ՝ «մենք առայժմ շատ հեռու ենք...» և այլն։
էրեբունու դեպքերի մասին կասեի ընդամենը՝ «իշխանությունն ամեն ինչ անելու է խնդրի խաղաղ հանգուցալուծման համար»։ Ոստիկանության անօրինությունների պահով էլ կասեի՝ «ես հանձնարարել եմ ոստիկանապետին ծառայողական քննություն անցկացնել և խստագույնս պատժել...»։ Մնացածը տեխնիկայի հարց է. գիտեմ, որ ԱԱԾ-ում նույնքան ազնիվ, հայրենասեր և, ի դեպ, նույնքան կռված մարդիկ են, որքան սխալ ճանապարհով գնացած տղաները, որոնց ազնվությանն ու հայրենասիրությանը նույնպես չեմ կասկածում։ Կպայմանավորվեն, կարևորն այն է, որ նախագահն այդ գործընթացին հրապարակավ քաղաքական աջակցության ցուցաբերի»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2249 դիտում
10:22 15-03-2017
Ինչ կխոստանայի կամ չէի խոստանա, եթե ԱԺ պատգամավորության թեկնածու լինեի. «Առավոտ»
Այս բաժնից
2224 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2020 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2023 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»