211652_close_icon
views-count33104 դիտում article-date 21:54 19-07-2016

Տեղեկությունները, թե հարձակում է տեղի ունեցել ոստիկանների կողմից ՊՊԾ գնդում՝ սուտ է, դա հերքել է անձամբ այնտեղ գտնվող խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս պահին իրավիճակը սրվել է Երևանի Խորենացի փողոցում, որտեղ հավաքվել են մեծ թվով ոստիականներ և ցուցարարներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, հնչել են կրակոցներ, սակայն մինչ ցուցարարները խուճապի էին մատնվել, ակտիվիստներից մեկը հեռախոսով կապվեց գնդում գտնվող զինված անձանցից՝ Վարուժան Ավետիսյանի հետ, ով հայտնեց, որ գնդի վրա ոչ մի հարձակում տեղի չի ունեցել, պարզապես իրենք են օդ կրակել, ի համերաշխություն ցուցարարների։ Ցուցարարները ականատես են եղել նաև, որ Երևանի 1-03 շտապօգնության 2 բուժբրիգադի ավտոմեքենա է անցել, և նրանց թվացել է, թե կրակոցների արդյունքում վիրավորներ են ՊՊԾ գնդից եղել, սակայն իրականում պարզվել, որ բժիշկները կանչ են ունեցել Սարի թաղից։ Այս պահին ցուցարարների հետ զրուցում է ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը, ով կոչ է անում հանդարտության և վստահեցնում է, որ ոչ մի հարձակում տեղի չի ունեցել։ Իսկ [color=#EF2929]ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություն է տարածել, որ այս պահի դրությամբ ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում են ինտենսիվ բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման իշխանություններին նրանց հանձնվելը կազմակերպելու և պատանդներին ազատ արձակելու նպատակով: ՀՀ իրավապահ մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ զինված խմբին նոր արյունահեղությունից հետ պահելու համար, և ունեն բավարար ներուժ և կարողություններ իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար: ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է բոլորին չմիջամտել իրավասու մարմինների բացառիկ գործունեության տիրույթում գտնվող հարցերի լուծմանը, չխոչընդոտել նրանց գործողությունների պատշաճ և արդյունավետ իրականացմանը, դրանով իսկ աջակցելով ցանկալի վերջնարդյունքի նվաճմանը։[/color] Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 143+
143+

Նմանատիպ նյութեր