ԱՄՆ-ն հերքում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձում իր մասնակցության մասին մեղադրանքները
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Վաշինգտոնը ոչ մի տեսակի մասնակցություն չի ունեցել Թուրքիայում ռազմական հեղաշրջում կատարելու փորձի մեջ:
BBC-ի փոխանցմամբ՝ Քերրին նշել է, որ ԱՆկարայի հայտարարություններն այդ հաշվով ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկրների հարաբերություններին վնաս են հասցնում:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուի հետ զրույցում Քերրին սուտ է անվանել Վաշինգտոնին հասցեագրված այդ մեղադրանքը: Այդ մասին հայտնել է Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քերրին հայտարարել էր, որ Ֆեթուլահ Գուլենին Թուրքիայի իշխանություններին արտահանձնելու պահանջը քննարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի Անկարան ապացույցներ ներկայացնի Գյուլենի օրինախախտությունների վերաբերյալ: