ՀՀ և ՌԴ ռազմական հաստատությունների միջև պայմանագրեր կկնքվեն
Հուլիսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության և Ռազմական համալսարանի ներկայացուցիչների պատվիրակությունը:
Եռօրյա աշխատանքային այցի նպատակն է երկկողմ բանակցություններին մասնակցելն ու 2016-2017թթ. ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ ԶՈՒ զինծառայողների` ՌԴ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում պատրաստման և վերապատրաստման լրացուցիչ պայմանագրեր կնքելը: