Եվրախորհրդարանը կարող է սեպտեմբերին քվեարկության դնել Վրաստանի համար վիզաների ազատականացման հարցը
Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքի խոսքով՝ հնարավոր է, որ ԵՄ-ն հենց սեպտեմբերին քվեարկության դնի Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի վիզային ռեժիմը չեղարկելու հարցը, հաղորդում է Ria Novosti-ն:
«Հուսով եմ, որ դա տեղի կունենա հենց սեպտեմբերին»,-ասել է Բրոքը:
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Եվրամիության խորհուրդը ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը չի կարողացել հասնել Վրաստանի, Կոսովոյի, Ուկրաինայի և Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկմանը: