211652_close_icon
views-count2657 դիտում article-date 10:48 11-07-2016

Կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Արագածոտնի մարզում

Հուլիսի 10-ի երեկոյան, ժամը 20.30-21-30-ի սահմաններում ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Առանձնպես խոշոր չափերի հասմող կարկուտը վնասաբեր է եղել հատկապես Աշտարակի տարածաշրջանում: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան եւ այլ համայնքները: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այցելել է տուժած բնակավայրեր` վնասների մասին տեղում ծանոթանալու, համապատասխան գործողություններ կազմակերպելու նպատակով: Նախնական տվյալներով գրեթե ամբողջությամբ վնասվել են նշված համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու պտղատու այգիները: Ուղեղ քամին եւ կարկուտը էական վնասներ է պատճառել նաեւ շինություններին: Տեղահան են եղել շենքերի տանիքներ, տուժել են համայնքային ենթակառուցվածքներ: Մարզային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են աղետի հետեւանքները, ճշգրտվում վնասների չափերը: Ներկա պահին ուղեղ քամին եւ տեղումները շարունակվում են Ապարանի տարածաշրջանում, ասված է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր