ԱՄՆ-ում 82 տարեկան հասակում մահացել է ամերիկացի ռադիոհաղորդավար և դերասան Քեյսի Կասեմը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նա իր կյանքի ընթացքում բազմաթիվ կինո և հեռուստանախագծերի մասնակից է եղել։
Կասեմը «Սկուբի-Դուի արկածները» հայտնի մուլտֆիլմում հնչյունավորել է դետեկտիվ Շեգիին։ 2003-ին նա արժանացել է The Radio Music Awards մրցանակի՝ «Ռադիոյի կուռք» անվանակարգում։
Հաղորդվում է, որ նա տառապում էր ծերունական թուլամտությամբ։