Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում սկսեց նախապատրաստվել օլիմպիական խաղերին. ֆոտոշարք, տեսանյութ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Հավաքի հիմնական նպատակը ընդհանուր ֆիզիզիկական պատրաստվածությունն է: Մասնակցում են ինչպես Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած մարզիկները, այնպես էլ՝ հավաքականի մյուս անդամները, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 5 մարզիկով է մեկնելու Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին: