211652_close_icon
views-count1329 դիտում article-date 14:35 05-06-2015

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց նախապատրաստվել Պորտուգալիայի հետ հանդիպմանը

Հունիսի 13-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունենալու Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար այսօր Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում սկսեց մարզական հավաքը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը նախապատրաստական հավաքին հրավիրել է 25 ֆուտբոլիստների: Բոլոր հրավիրված ֆուտբոլիստներն արդեն Հայաստանում են, բացառությամբ Արթուր Միրանյանի, Մարկոս Պիզելլիի և Ռուսլան Կորյանի, որոնք Երևան կժամանեն հունիսի 7-ին: Հայաստանի ազգային հավաքական հրավիրված Արտյոմ Սիմոնյանը այսօրվանից կմարզվի ազգային հավաքականի կազմում, իսկ հունիսի 8-ին կմիանա Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Նշենք այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին մասնակցելու հրավեր. [b]Դարպասապահներ[/b] Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան) Գևորգ Կասպարով «Միկա» Արսեն Բեգլարյան «Ուլիս» [b]Պաշտպաններ[/b] Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան) Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան) Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա) Լևոն Հայրապետյան «Փյունիկ» Տարոն Ոսկանյան «Փյունիկ» Վարազդատ Հարոյան «Փյունիկ» Կամո Հովհաննիսյան «Փյունիկ» Արթուր Ավագյան «Գանձասար» [b]Կիսապաշտպաններ[/b] Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) Գևորգ Ղազարյան «Կերկիրա» (Հունաստան) Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան) Արաս Օզբիլիս «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան) Ռումյան Հովսեփյան «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա) Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա) Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա) Զավեն Բադոյան «Փյունիկ» Կառլեն Մկրտչյան «Փյունիկ» Արթուր Յուսպաշյան «Փյունիկ» [b]Հարձակվողներ[/b] Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան) Արթուր Սարկիսով «Վոլգա» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան) Ռուսլան Կորյան «Լոկոմոտիվ» (Տաշքենդ, Ուզբեկստան) Արթուր Միրանյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Նմանատիպ նյութեր