211652_close_icon

Հայտնի է հայկական բասկետբոլային ակումբի անունը, որը հանդես կգա Ռուսաստանի Սուպերլիգայում

views-count3945 դիտում article-date 22:44 08-07-2016
Հայկական բասկետբոլային ակումբը, որը կմրցի ռուսական Սուպերլիգայում, հանդես կգա «Ուրարտու» անունով: «Ուրարտու» բասկետբոլային ակումբը հիմնականում համալրված կլինի բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամներով, կհրավիրվեն նաև արտասահմանցի բասկետբոլիստներ: Թիմը կմարզի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը: Թիմն առաջին մարզումները կանցկանցի օգոստոսին «Միկա» մարզահամալիրում: Դեռևս խորհրդային Հայաստանում կար տղամարդկանց «Ուրարտու» բասկետբոլային ակումբ: Այդ տարիներին «Ուրարտու» ակումբում է հանդես եկել նաև բասկետբոլի Հայաստանի հավաքականի ներկայիս մարզիչ Տիգրան Գյոկչյանը:

Նմանատիպ նյութեր