Այսօր մեր գործընկեր Տաթև Մեսրոպյանի պսակադրությունն է. փեսան արտերկրից է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 7-ին, տեղի է ունենում մեր գործընկեր, «Սուր անկյուն» հաղորդաշարի լրագրող Տաթև Մեսրոպյանի հարսանիքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փեսան՝ Սարգիսը, արտերկրից է, իսկ հարսանեկան արարողությունը կատարվում է Հայաստանում, ավանդական եղանակով:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Տաթևին և Սարգսին ցանկանում է՝ մի բարձի ծերանան և յոթ շնչով սեղան նստեն:
Հարսանեկան արարողությունը շարունակվեց Արմավիրի մարզի «Մուսալեռ» ռեստորանային համալիրում, որտեղ ամեն պայմաններ ստեղծվել են` սպասարկումը բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ, իսկ մի գողտրիկ անկյուն էլ հիշեցնում էր, որ այստեղով անցել է վարպետների մի ողջ բանակ` դարփնի գործից մինչև մանրանկարչություն և խճանկար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի