8861 դիտում
13:10 06-07-2016
Ելնելով եղանակային վատ պայմաններից՝ Լարսի ավտոճանապարհը դեռևս չի բացվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը:
Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից:
Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ:
Նախնական տվյալներով ավտոճանապարհը փորձնական բաց կլինի հուլիսի 6-ին՝ որոշ ժամանակով:
***
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին, ժամը 17.00-ին Դարիալում նախատեսվում էր ժամանակավորապես բացել ավտոճանապարհ 4×4 թեթև մարդատար մեքենաների համար, հատուկ ռեժիմով՝ ՆԳՆ հսկողությամբ, սակայն հորդառատ անձրևների պատճառով, ելնելով մարդկանց անվտանգությունից՝ Լարսի ավտոճանապարհը չի բացվել:
Այսօր՝ հուլիսի 6-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկության համաձան ժամը 10.30-ի դրությամբ Լարսի ավտոճանապարհը պատրաստ է շահագործման, սակայն, ելնելով եղանակային վատ պայմաններից, դեռևս չի բացվի:
Նմանատիպ նյութեր
1971 դիտում
17:27 09-04-2015
Ուշադրություն. Եղանակային պայմաններից ելնելով՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Այս բաժնից
1693 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1537 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան