Բաղդադում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 250-ի
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում նախորդ շաբաթ իրականացված ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրաքի առողջապահության նախարարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր 213 զոհի մասին:
Հիշեցնենք, որ ականապատ ավտոմեքենան պայթել էր Բաղդադի կենտրոնական Էլ-Քարրադա շրջանում, որտեղ գործում են բազմաթիվ ռետորաններ ու առևտրի հրապարակներ: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ մի շարք շինություններում հրդեհ է բռնկվել:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: