211652_close_icon
views-count3870 դիտում article-date 16:14 05-07-2016

Ռուսաստանը Թուրքիայի համար վազելով չի բացի բոլոր դռները. Դ. Մեդվեդև

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ թուրքական միրգ-բանջարեղենի ներմուծման վրա դրված արգելանքը վերացնելու հարցով դեռրևս ոչ մի որոշում չիկայացվել և Անկարայի հետ դեռ պետք է հարցը քննարկվի, հաղորդում է Ria Novosti-ն: Մեդվեդևը հավելել է, որ, ամեն դեպքում, դա չի նշանակելու, որ Ռուսաստանը անմիջապես վազելով բացելու է բոլոր դռները Թուրքիայի առաջ, և ընդամենը մեկ որոշում է կայացվել մինչև հիմա. դա զբոսաշրջային երթուղիների վերաբացումն է դեպի Թուրքիա: Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինը հրաման է ստորագրել, որով չեղարկվել են զբոսաշրջության ոլորտում Թուրքիայի նկատմամբ ընդունված սահմանափակումները:

Նմանատիպ նյութեր