211652_close_icon
views-count4498 դիտում article-date 13:08 04-07-2016

Հազարավոր սատկած ձկներ՝ Հրազդան գետում. տեսանյութ

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը 2016 թվականի հուլիսի 3-ին ահազանգ էր ստացել, որ Հրազդան գետում՝ Կորեայի ձոր կոչվող հատվածում, կան բազմաթիվ սատկած ձկներ։ Մինչև մեր տեղ հասնելը ձկների մի մասին գետը քշել տարել էր ու թռչուններն էլ կերել էին, բայց տեսարանը ամեն դեպքում աղետալի էր։ Ականատեսների վկայությամբ հազարավոր սատկած ձկներ են եղել գետի այդ հատվածում, որոնց մի մասն էլ հենց արձանագրեց մեր տեսախցիկը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում այսպիսի բազմաթիվ դեպքեր են արձանագրվել Հրազդան գետի տարբեր հատվածներում, սակայն այդպես էլ հստակ չեն պարզվել ձկների զանգվածային սատկելու իրական պատճառներն ու ոչ մեկը չի պատժվել դրա համար։ Իսկ պատճառները կարող են տարբեր լինել՝ սկսած արտանետումների արդյունքում ջրի աղտոտումից, վերջացրած էլեկտրական հոսանքի կամ քլորի կիրառմամբ ձկների որսից։ Ահազանգը փոխանցվել է ՀՀ Բնապահպանության նախարարություն այն ակնկալիքով, որ միջոցներ կձեռնարկվեն պատճառները պարզելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ։ Մենք վերցրել ենք սատկած ձկների նմուշներ, որոնք կփոխանցենք համապատասխան մասնագետներին՝ այլընտրանքային հետազոտություններ իրականացնելու համար, ասված է Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր