2875 դիտում
15:18 02-07-2016
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Վանաձորի բոլոր 20 մանկապարտեզներին սննդամթերք կտրամադրի
Հանրապետության տարբեր բնակավայրերում մանկապարտեզներ կառուցելուն զուգահեռ՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը և Կարապետյանների ընտանիքը պարբերաբար նախադպրոցական ուսհաստատություններին տրամադրում են զգալի քանակությամբ սննդամթերք՝ վերջիններիս առկա դժվարությունները հաղթահարելուն աջակցելու, երեխաների սնունդ առավել բազմազան դարձնելու նպատակով:
Որոշ ժամանակ առաջ նման աջակցություն ստացան Տաշիրի, Ստեփանավանի և Թումանյանի ՆՈՒՀ-երը: Այս անգամ սննդամթերք կստանան Վանաձորի բոլոր 20 մանկապարտեզները:
Ծրագիրը շարունակական է, և առաջիկայում նման աջակցություն կստանան նաև Ալավերդու, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների բոլոր մանկապարտեզները, ինչի մասին կտրվի հավելյալ տեղեկատվություն:
Վանաձորի նախադպրոցական ուսհաստատությունների տնօրեններին տեղեկացնում ենք, որ սննդամթերքը կարող են ստանալ հուլիսի 5-ին, ժամը 11-ից սկսյալ Վանաձորի թիվ 3 դպրոցի հետնաբակից:
[b]«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն
[/b]
Նմանատիպ նյութեր
2952 դիտում
11:26 06-04-2017
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը վերսկսում է իր ծրագրերը
41801 դիտում
12:51 24-03-2020
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 100 մլն դրամ է ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարին
Այս բաժնից
658 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
643 դիտում
12:17 23-01-2025
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին