211652_close_icon
views-count5608 դիտում article-date 17:51 18-05-2014

Արտակարգ իրավիճակ՝ Դիլիջան-Ճամբարակ ճանապարհին. ժայռաբեկորները «գրավել են» ճանապարհը (լրացված)

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցալ Դիլիջան-ճամբարակ ճանապարհի Գոշ գյուղի վարչական տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անձրևային եղանակի պատճառով տեղի է ունեցել խոշոր ժայռաբեկորների քարաթափում և ճանապարհը փակ է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները, իսկ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից փորձում են տեղեկությունը փոխանցել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն, Տրանսպորտի և կապի նախարարություն ու մարզպետարան: Փլուզման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Քարերի մեծությունն անցնում է 5-ից 10 տոննան: *** 18: 15 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել 150-200 մետր բարձրությամբ սարի ամբողջական փլուզում: Մեծ ժայռաբեկորները, որոնց ծավալը 250-280 խմ է, երկկողմանի փակել են ճանապարհը: Այս պահին ևս ճանապարհին շարունակվում են քարեր և ժայռաբեկորներ թափվել: Դեպքի վայրում աշխատանքներ են կատարում Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ-ի ճանապարհաշինարարները: Տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածներ չկան: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել նշված ճանապարհահատվածից: *** 22:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ սարի փլուզման ու քարաթափման վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Դիլիջանի Հաղարձին ՓԲԸ-ի ճանապարահշինարարների օպերատիվ գործողությունների արդյունքում ահագին ժայռաբեկորներ հեռացվել են ճանապարհից և ճանապարհը մասամբ դարձել է երթևեկելի, սակայն կան հսկայական ժայռաբեկորներ, որոնք պայթեցնելուց հետո հնարավոր կլինի հեռացնել ճանապարհից:

Նմանատիպ նյութեր