211652_close_icon
views-count1401 դիտում article-date 17:57 01-07-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 30-ից հուլիսի 1-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 30-ից հուլիսի 1-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 4, խարդախության` 5, խուլիգանության` 2, յուրացման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու և դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր