211652_close_icon
views-count536 դիտում article-date 12:30 01-07-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 30-ից հուլիսի 1-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 30-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 2 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը: Բացահայտվել է գողության` 8, խարդախության, յուրացման, շորթման և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր