1841 դիտում
08:57 01-07-2016
Հետաքննության մեխանիզմի վերաբերյալ առաջարկը ներկայացված է կողմերի քննությանը. Ռիչարդ Միլս. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ԼՂՀ խնդրի շուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու համար Հայաստանը որպես նախապայման առաջ է քաշել հրադադարի խախտման դեպքերը հետքննող համակարգի ստեղծումը: Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց Վիեննայից վերադառնալուց հետո` ինքնաթիռում, սակայն Իլհամ Ալիևը չի համաձայնում:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է` ըստ իրեն՝ Ռուսաստանը կհամաձայնի՞ նման հետաքննող համակարգ ստեղծելուն, և ե՞րբ է հնարավոր որ այն, ի վերջո, սկսի գործել:
Ի պատասխան՝ դեսպանն ասել է. «Տարիներ շարունակ եռանախագահները պաշտպանել են հետաքննող մեխանիզմի ձևավորումը: Մեր դիրքորոշումը չի փոխվել: Հետաքննության մեխանիզմի վերաբերյալ այս պահին կա առաջարկ, որը ներկայացված է կողմերի քննությանը: Քանի դեռ առաջարկը չի ընդունվել, մենք դրա հետ կապված մանրամասներ չենք կարող ներկայացնել: Այնուհանդերձ, մենք շարունակում ենք հուսալ, որ հնարավոր կլինի շուտափույթ համաձայնության գալ այս հարցի շուրջ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3593 դիտում
17:33 10-02-2017
Հայաստանում կոռուպցիան վերացնելու պայքարում ԱՄՆ հանձնառության վերաբերյալ կասկած չի կարող լինել. Ռիչարդ Միլս
1925 դիտում
14:31 14-06-2016
Հայաստանը սկսել է ապրիլյան պատերազմի շուրջ հետաքննության միջազգային մեխանիզմի ստեղծելու գործընթաց