211652_close_icon
views-count1868 դիտում article-date 14:31 14-06-2016

Հայաստանը սկսել է ապրիլյան պատերազմի շուրջ հետաքննության միջազգային մեխանիզմի ստեղծելու գործընթաց

Տարբեր գերատեսչություններում ստեղծված փաստահավաք խմբերը, միջազգային իրավունքի համապատասխան ընթացակարգերը հաշվի առնելով, փորձում էին ի մի բերել ապրիլյան քառօրյայում կատարվածը, կազմել և պաշտոնական նամակներ են հղել ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ` քառօրյա ապրիլյան քառօրյայի շուրջ հետաքննության միջազգային մեխանիզմի ստեղծելու վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց իրավաբան Գաբրիել Բալայանը: Վերջինս անձամբ գնացել է Ղարաբաղ, Մարտակերտ, այնտեղ ուսումնասիրել նյութը, հանդիպել ականատեսների հետ: Գաբրիել Բալայանը ողջունեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կողմից նախաձեռնած գործունեությունը, ով մի խումբ անձանց հետ ՄԱԿ հայաստանյան գրասենյակի միջոցով ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունին նամակ էր հղել՝ միջազգային հետաքննություն սկսելու համար:

Նմանատիպ նյութեր