211652_close_icon
views-count3877 դիտում article-date 22:58 12-08-2016

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել Կիևի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել Կիևի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Ըստ նրա խոսքի՝ եթե այլ տարբերակներ չլինեն, ապա նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է նման որոշում կայացնի: - Ես չէի ցանկանա, որ այս ամենը նման ավարտ ունենար, սակայն եթե իրավիճակի վրա ազդելու այլ տարբերակներ չգտնվեն, ապա նախագահը, հավանաբար, կընդունի դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին այդ որոշումը,- նշել է ՌԴ վարչապետը: [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/12/92737/]Հիշեցնենք[/url], որ վերջին իրադարձություններին ի պատասխան, որոնք տեղի ունեցած օգոստոսի 7-ին, Ղրիմում, ռուսաստանյան իշխանությունները կարող են որոշում կայացնել Ուկրաինայում իրենց դեսպանատունը փակելու և բոլոր ներկայացուցիչներին հետ կանչելու մասին, գրում էր «Իզվեստիա» թերթը։ Ռուսական դիվանագիտական աղբյուրը հայտնել էր. «Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն առանց պատասխանի չի թողնի Ղրիմում տեղի ունեցածը։ Նա ահաբեկչությանն անցնելու համար մեղադրեց ուկրաինական իշխանություններին։ Հնարավոր տարբերակներից մեկը կարող է դառնալ դիվանագիտական հարաբերությունների խզումը։ Մոսկվայում այդ տարբերակը քննարկում են։ Սակայն վերջին խոսքը մնում է պետության ղեկավարին, ով որոշում կկայացնի հավաքված տվյալների հիման վրա»։

Նմանատիպ նյութեր