3413 դիտում
11:00 24-06-2016
Ինչպես է Գյումրին պատրաստվում Հռոմի Պապի այցին
Գյումրին մեծ ոգևորությամբ պատրաստվում է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցին ու նրա կողմից մատուցվելիք Սուրբ պատարագին: Դրա համար այս օրերին ավարտվել է քաղաքի Վարդանանց հրապարակում տեղադրված բեմահարթակի կառուցումը՝ 22 մետր լայնությամբ, 12 մետր բարձրությամբ` նախատեսված 100 մարդու ներկայության համար:
Հիշեցնենք, որ պատարագին շուրջ 3000 հյուր-ուխտավորներ են ներկա լինելու, իսկ պատարագին՝ շուրջ 25 հազար մարդ: Հիշեցնենք նաև, որ բեմահարթակի ֆինանսավորումն իրականացնում է Հայ կաթողիկե Սրբոց նահատակաց եկեղեցին:
Գյումրիում՝ ոգևորված Պապի այցելությամբ, մարդիկ նախապես պայմանավորվում են հունիսի 25-ին` պատարագի օրը հարմար տեղերում տեղ զբաղեցնելուն: Քաղաքի բնակիչներն անգամ հաճույքով անսացել են քաղաքային իշխանություններին հորդորին, «բալկոն չելնել ու լվացք չփռել»:
«Էդ մի օրն էլ կեղնի, որ բալկոն չելնենք»,- [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում նշեց տարեց գյումրեցին: Միայն մեկ կին տնակային ավանից ասաց. «Պապը, որ իմանար, որ ինձ տնից զրկեցին, հեչ Գյումրի չէր գա»:
Նշենք, որ, հաշվի առնելով մարդկային մեծ կուտակումները Պապի այցելության օրերին, հանրապետության տարբեր կառույցներ` Ոստիկանությունը, բուժական հիմնարկները աշխատելու են սովորականից ավելի ծանրաբեռնված: Մասնավորապես, հասարակական կարգի պաշտպանությունն էլ ավելի ուժեղացված է լինելու, իսկ հանրային միջոցառումների ժամանակ մասնակիցների ուղեբեռի զննություն է լինելու:
Նմանատիպ նյութեր
2291 դիտում
09:06 28-06-2016
Հռոմի Պապի այցին Արամ Ա կաթողիկոսի չմասնակցելու պատճառը հայտնի չի. «Ժողովուրդ»
5461 դիտում
10:01 26-06-2020
Նոր նամականիշ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին
Այս բաժնից
2911 դիտում
23:58 23-12-2024
Գեղարքունիքի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
868 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
709 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը