Կեղծել են տեխզննման կտրոններ
Հունիսի 18-ին ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզվել է, որ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակիչ, 1986թ. ծնված Ա. Բ-ն և Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 2ա շենքի N բնակարանի բնակիչ, 1977թ. ծնված Ա. Խ-ն, նախնական համաձայնությամբ, ՀՀ Երևան քաղաքից ԼՂՀ են ներմուծել ավտոմեքենաների կնիքված կեղծ տեխզննման կտրոններ և Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում իրացրել Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Մ. Խ-ին ու մի շարք այլ անձանց: