211652_close_icon
views-count1700 դիտում article-date 17:49 16-06-2016

Գալա համերգ՝ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովի շրջանակներում

Այսօր՝ հունիսի 16-ին, ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովի շրջանակներում տեղի կունենա ֆեդերացիայի դափնեկիրների գալա համերգը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենան միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահար Գեորգի Չաիձեն, բարիտոն Արիուբաթար Գանբաթարը, ջութակահար Բարնաբաս Կելեմենը, ալտահար Կատալին Կոկասը։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ վեհաժողովն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեի հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր