211652_close_icon
views-count40150 դիտում article-date 01:23 15-06-2016

Բաղրամյան պողոտայում բախվել են «Mersedes»-ը, «Rover»-ը ու BMW-ն. ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը «Շանթ» հեռուստաընկերության հայտնի հաղորդավարն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Երեկ` հունիսի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում` «Անելիք» բանկի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 62-ամյա Աշոտ Նալբանդյանի վարած «Rover» մակնիշի 55 ՏՏ 575 համարանիշի, Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 27-ամյա Հովակ Հովակիմյանի վարած BMW 13 АА 888 համարանիշի և Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 54-ամյա Երվանդ Ղարիբյանի վարած «Mersedes» մակնիշի 11 ՕՕ 701 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Երվանդ Ղարիբյանը, ով «Mersedes»-ով բախվել է նշված ավտոմեքենաներին: Սակայն ճանապարհային ոստիկանությունը պարզում է տեղեկատվության ճշտությունը: Գ. Շամշյանը հայտնում է, որ «Mersedes»-ի վարորդ Ե. Ղարիբյանը «Շանթ» հեռուստաընկերության «Ավտոշքերթ» հաղորդաշարի հեղինակն ու վարողն է: *** 09:00 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գիշերը` վթարից մի քանի ժամ անց, Ե. Ղարիբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Արմենիա բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քնննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր