22124 դիտում
22:09 21-11-2014
Ըստ տեղեկությունների՝ Վրաստանում Range Rover-ով վթարի է ենթարկվել ՌԴ-ում հայտնի հայ գործարարի որդին
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] –ը էլեկտրոնային նամակ է ստացել, որտեղ նշված է Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի մասին:
Ըստ նամակագրի՝ Թբիլիսի տանող մայրուղում վթարի է ենթարկվել Ռուսաստանի առողջապահության ոլորտում հայտնի՝ խոշոր գործարար Սամվել Հարությունյանի որդի՝ 25-ամյա Վաղարշ Հարությունյանը, ով իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին:
Հայտնի է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում: Ըստ տեղեկությունների՝ նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: