211652_close_icon

Ինչո՞ւ Արմենին իր հետ բռնի ուժով սեռական հարաբերություն ունենալու մեջ մեղադրող Մադլենային դատապարտեցին

views-count2743 դիտում article-date 13:00 14-06-2016
Մադլենա Ավագյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն, այն է՝ Կոտայքի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իր ծանոթ Արմենը, ով ինչպես պարզվել է քննությամբ հանդիսանում է Արմեն Գրիգորյանը, հակառակ իր կամքին սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, դիտավորյալ գործողություններով մեղադրել է վերջինիս ծանր հանցանք կատարելու մեջ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է. Մադլենա Ավագյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և պատիժ նշանակել ազատազարկում՝ 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս ժամկետով: Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակելու օրվանից մեկամսյա ժամկետում:

Նմանատիպ նյութեր