211652_close_icon
views-count3240 դիտում article-date 15:41 19-07-2014

Գերեզմանատան մոտ ավտոմեքենայի մեջ բռնի ուժով սեռական հարաբերություն է ունեցել նախկին կնոջ հետ

30-ամյա Գառնիկ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Աննա Յակունինայի հետ նախկինում գտնվելով փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ, սեռական կիրքը բավարարելու նպատակով Կոտայքի մարզի Քասախ գյուղի գերեզմանատան մոտ կայանված «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի սրահում՝ դիմացի ուղևորի նստատեղի վրա, Ա. Յակունինայի նկատմամբ բռնություն գործադրելով, ապա և որպես զենք օգտագործվող պտուտակահանի գործադրմամբ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ՝ նրա կամբին հակառակ։ Օրեր անց էլ երեխաներին տեսակցելու պատրվակով բացմիցս այցելել է Ա. Յակունինայի բնակաթյան վայր կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակարան, հանդիպել վերջինիս, ապա հարկադրել է փոխել նախկինում տված ցուցմունքների բովանդակաթյունը և տալ սուտ ցուցմունքներ, իբբև թե սեռական ակտը տեղի է ունեցել նրա կամքով, հակառակ դեպքում սպառնացել է սպանել, նրա առողջաթյանը վնաս պատճառել։ Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի138 հոդված 2-րդ մասի 7-րդ կետով եւ 340 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է կալնավորումը: Գործը վարույթ է ընդունվել Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քնոնւթյան օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր