211652_close_icon
views-count41241 դիտում article-date 16:09 12-06-2016

Լոռու մարզում «Մոսկվիչով» վթարի է ենթարկվել պայմանագրային զինծառայողը․ նրան տեղափոխել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։30- ի սահմաններում Գարգառ գյուղի բնակիչ, 26-ամյա Անդրանիկ Մուրադյանը իր վարած «Մոսկվիչ 412 » մակնիշի 37 LU 934 համարանիշի ավտոմեքենայով իրենց գյուղի վերջնամասում բախվել է ճանապարհի աջակողմյան բետոնե պատնեշին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Մուրադյանը գլխի սալջարդ վնասվածք ախտորոշմամբ տեղափոխվել է Ստեփանավանի հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, հրամանատարի տեղակալ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Լոռու մարզային կայազորային Ռազմական ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդ Ա․ Մուրադյանը ծառայում ՝ ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե ճանապարհի եզրին չլիներ բետոնե արգելապատնեշը, ապա վարորդը «Մոսկվիչով» մի քանի մետր բարձրությունից կհայտնվեր գետում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր