23964 դիտում
01:00 12-06-2016
Եվրո-2016. Ռուսաստանը վերջին վայրկյաններին սառը ցնցուղ լցրեց Անգլիայի գլխին. տեսանյութ
Չափազանց դրամատիկ ավարտ ունեցավ Եվրո-2016 մրցաշարի խաղային երկրորդ օրվա Անգլիա-Ռուսաստան հանդիպումը:
Անգլիացիները հսկայական առավելություն ունեին ամբողջ խաղի ընթացքում, գոլային բազմաթիվ պահեր ստեղծեցին, որոնցից միայն մեկը պսակվեց հաջողությամբ` 73-րդ րոպեին տուգանային հարվածով հաշիվը բացեց Էրիկ Դայերը:
Թվում էր, թե այս մրցաշարի ֆավորիտներից մեկը համարվող Անգլիան առաջին հաղթանակը կտանի, սակայն հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին Ռուսաստանի հավաքականի հազվադեպ գրոհներից մեկից հետո պաշտպան Վասիլի Բերեզուցկին գլխի գեղեցիկ հարվածով գրավեց Ջո Հարթի պաշտպանած դարպասը և հավասարեցրեց հաշիվը` 1:1, թեպետ գոլը գրանցեցին Գլուշակովի հաշվին:
Խաղն այդպես էլ ավարտվեց, ինչի համար անգլիացիները կարող են միայն իրենց մեղադրել:
[b]Եվրո-2016, խմբային փուլ, B խումբ
[/b]
Անգլիա-Ռուսաստան` 1:1
Գոլերը` Դայեր, 73 – Գլուշակով, 90+2
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13506 դիտում
10:35 02-04-2019
Կենտրոնական բանկը սառը ջուր լցրեց Փաշինյանի ոգևորության վրա. «168 ժամ»
Այս բաժնից
2212 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2179 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի
2392 դիտում
23:25 15-01-2025
Շախմատի կանանց առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները