19347 դիտում
14:28 28-09-2017
Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորված զինվորը Գերմանիայում բուժվելու համար մեր օգնության կարիքն ունի. նրան գումար է հարկավոր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռոլանդ Սահակյանը Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից է: 2016 թ. ձմռանը զորակոչվել է բանակ Արցախի սահմանները պաշտպանելու և ապրիլի 4-ին ծանր վիրավորւմ ստանալով՝ /ականապայթունային համակցված թորակսաբդոմինալվիրավորում՝ աջ թոքի ստորին բլթի, լյարդի, կերակրափողի, ստամոքսի, փայծախի, Տհ9 մակարդակով ողնուղեղի վնասում աջակողմյան հեմոպնևմոթորաքսով/:
Ընդունվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունք, մեր հայենի բժիշկներն արել են ամեն հնարավորը, բուժման կուրս է շարունակել նաև Մոսկվայում: Մինչ օրս բուժվում է թիվ մեկ համալսարանական կլինիկայում, որտեղ մեր բժիշկները մեծ հոգատարությամբ զբաղվում են Ռոլանդի ապաքինմամբ: Այսօր տղան գամված է հաշմանդամի սայլակին, մարմնում ունի բեկորներ, ինքնուրույն չի կարողանում իր կարիքներն հոգալ, ունի բժշկական միջամտություն, 1-ին կարգի հաշմանդամ է:
Հետագա բուժման համար ընտանիքը դիմել է Գերմանիայի դաշնության կլինիկա և ստացել բուժման հրավեր, դրա համար նրան անհրաժեշտ է 50000 եվրո գումար:
Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, ուստիև Ռոլանդը դիմում է հայրենակիցների աջակցությանը:
[b]ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ[/b] բանկում Ռոլանդ Սահակյանի անունով բացվել են հաշվեհամարներ.
[b]16046053681800 ՀՀ ԴՐԱՄ
16046053681801 ԱՄՆ ԴՈԼԱՐ
16046053681802 ԵՎՐՈ
16046053681803 ՌԴ ՌՈՒԲԼԻ
SWIFT: ARMJAM22[/b]
Ռոլանդի հեռախոսահամարն ՝ [b]+37493 414 542[/b], հայրիկի՝ Սահակյան Քաջիկի հեռախոսահամարն է՝ [b]+37493 595 634[/b]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18973 դիտում
23:09 14-02-2018
Ապրիլյան պատերազմից հետո հաշմանդամ դարձած զինվորը մեր օգնության կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
679 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին