2515 դիտում
09:25 09-06-2016
Հայաստանի և Արցախի իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Հայաստանի և Արցախի իշխանություններն արդեն իսկ քաղաքական որոշում են կայացրել, ըստ որի՝ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը կպաշտոնավարի մինչև 2020 թվականը։
Հիշեցնենք, որ Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է եկող տարի ամռանը, որից հետո եթե Արցախում նախագահական ընտրություններ տեղի ունենան, ապա գործող նախագահը դրանց չի կարող մասնակցել։
Սակայն Հայաստանի և ԼՂՀ իշխանությունները որոշել են, որ հայկական երկրորդ պետության Սահմանադրությունը ևս պետք է առաջիկայում փոխվի: Դրանով նախատեսվելու է, որ Արցախը նույնպես նախագահական կառավարումից անցում կկատարի խորհրդարանականի։ Կառավարման կարգը պետք է գործի 2020 թվականից՝ Արցախի հաջորդ գումարման խորհրդարանի ձևավորվելուց հետո։ Այսինքն՝ ԼՂՀ նոր Սահմանադրությամբ հատուկ կսահմանվի, որ գործող նախագահը կշարունակի պաշտոնավարել մինչև նոր խորհրդարանի կազմավորվելը, այն է՝ 2020 թվականի ամառը։ Այսպես կլուծվի նաև Արցախի կայունության հարցը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2472 դիտում
19:21 13-07-2021
Արմեն Գրիգորյանը՝ ԱԳ նախարար. իշխանությունները որոշում են կայացրել. Armlur.am
4799 դիտում
16:45 06-12-2021
Բարսելոնայի իշխանությունները որոշում են կայացրել քանդել Մեսսիի հյուրանոցը. Armsport.am
2815 դիտում
10:53 31-03-2021
ՀՀ և Արցախի նախկին նախագահները հույժ գաղտնի որոշում են կայացրել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1723 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1495 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»