2169 դիտում
10:23 08-06-2016
Ինչու Անգելա Մերկելն ու Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը չմասնակցեցին քվեարկությանը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Ես չեմ բացառում, որ ժամանակը և քվեարկության արդյունքը այնքան էլ պատահական չէին և կապված էին Բեռլինի ու Անկարայի միջև այսօրվա հարաբերությունների լարվածության տոնայնության հետ։ Գերմանիայի լրագրողական համայնքը, քաղաքական վերնախավի նշանակալի հատվածը դժգոհ էին Էրդողանի տարօրինակ պահվածքից և նրա դեմարշների շարքից։ Ինքը՝ Մերկելը, Բունդեսթագում քվեարկությանը չմասնակցեց, ինչպես նաև կանցլերի տեղակալն ու արտաքին գործերի նախարարը։ Չէ՞ որ հենց նրանք են խոսում նախագահ Էրդողանի հետ։
Ակնհայտ է, որ երկրի ղեկավարները վախենում են նրա արձագանքից և չէին ցանկանում ավելորդ անգամ իրենց «այո»-ով նրան բորբոքել։ Բանաձևին «ոչ» ասել նրանք նույնպես իրենց չէին կարող թույլ տալ»,- «Առավոտին» տված հարցազրույցում նշեց Մյունխենի համալսարանի քաղաքագետ Ալեքսանդր Ստեփանյանը՝ մեկնաբանելով Գերմանիա-Թուրքիա փոխհարաբերությունների համատեքստում հունիսի 2֊ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագում քվեարկությունը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1364 դիտում
22:14 21-10-2014
Հայաստան կժամանի Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
969 դիտում
11:36 08-12-2014
Վրաստան կժամանի Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
1017 դիտում
14:35 08-05-2015
Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պսակ են դրել Ստալինգրադյան մարտերի զոհերի հուշահամալիրի մոտ
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»