2001 դիտում
09:43 07-06-2016
Մենաշնորհի դեմ պայքարի «արդյունքը». առևտրի կենտրոնացումը շարունակվում է. «168 Ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ մանրածախ առևտրաշրջանառությունը մանր օբյեկտներից ու կրպակներից տեղափոխվում է մեծ խանութներ ու սուպերմարկետներ։ Այսպես, ՀՀ ԱՎԾ 2016թ. հունվար-ապրիլին մանրածախ առևտրաշրջանառության ծավալը (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ) կրճատվել է 4.6%-ով և կազմել 341.4 մլրդ դրամ։
Կրպակների միջոցով իրականացվող առևտրաշրջանառության ծավալը նվազել է 4.1%-ով և կազմել 8.8 մլրդ դրամ։ Իսկ խանութների միջոցով իրականացված առևտրաշրջանառության ծավալը տարվա առաջին 4 ամիսներին աճել է 1.7%-ով և հասել 258.5 մլրդ դրամի։
Համեմատության համար նշենք, որ 2006 թվականի հունվար-ապրիլին խանութների տեսակարար կշիռը 49.4% էր, իսկ կրպակներինը 4%։ Դրանից 5 տարի անց 2011 թվականի հունվար-ապրիլին, խանութների առևտրաշրջանառության տեսակարար կշիռը հասավ 67%-ի, իսկ կրպակներինը նվազեց մինչև 4%։ Այսինքն, վերջին տարիներին տեղի է ունեցել մանրածախ առևտրաշրջանառության կենտրոնացում, որը շարունակվում է նաև այժմ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1783 դիտում
09:49 30-04-2019
Ո՞ւր է բյուջեի 900 մլն դոլարը և ստվերի դեմ պայքարի արդյունքը․ «168 ժամ»
918 դիտում
12:57 08-02-2021
ՄԻՊ-ն օրենսդրական փաթեթ է ներկայացրել ԱԺ և Կառավարություն՝ ուղղված մենաշնորհի դեմ արդյունավետ պայքարին
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1483 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»