5011 դիտում
00:09 07-06-2016
Լրագրողը չի զրպարտել ու վիրավորել դպրոցի տնօրենին. Hetq.am
Լրագրող Ադրինե Թորոսյանն իր հրապարակումներով չի զրպարտել ու վիրավորել Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանին: Օրեր առաջ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Ստեփանյանի բողոքը և օրինական ուժի մեջ է թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 12-ի վճիռը:
«Դատարաններն արձանագրեցին, որ որպես լրագրող՝ իմ մասնագիտական գործունեությունն եմ կատարել և իմ լուսաբանումներով ընդամենը տեղեկատվություն եմ հաղորդել հանրությանը»,-«Հետքին» հայտնեց լրագրող Ադրինե Թորոսյանը:
Ըստ դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանի բողոքի, 2014-ի դեկտեմբերի 12-ին «Լոռի» հեռուստատեսության եթերում լրագրող Ադրինե Թորոսյանն հեղինակել է «Արդյունքում տուժել է դպրոցի բյուջեն» (մաս 2) տեսանյութը, ինչպես նաև նույն թվականի դեկտեմբերի 20-ին hraparak.am կայքում հեղինակել է «Մարզպետը մտադրվել է երկրորդ դատն էլ պարտվել դպրոցի տնօրենին» հոդվածը, որոնցում, ըստ Կարինե Ստեփանյանի, տեղ են գտել իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող հրապարակային վիրավորանքներ և զրպարտություն պարունակող տեղեկություններ:
Օրինակ` դպրոցի տնօրենը վիրավորանք ու զրպարտություն է համարել հրապարակման մեջ տեղ գտած հետևյալ միտքը. «... տնօրենին պատժելու նպատակով նրան իբր աշխատանքից ազատած Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, սակայն, մեկը մյուսի հետևից տապալում է նրա վերաբերյալ դատարան մտած գործերը, մեր հիմնավոր կասկածներով, տնօրենի հետ «հանցավոր» փոխհամաձայնության արդյունքում»:
Մանրամասներն` [url=http://hetq.am/arm/news/68399/lragroxy-chi-zrpartel-u-viravorel-dproci-tnorenin.html]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3882 դիտում
16:44 16-03-2016
Լրագրողը հաղթեց դպրոցի տնօրենին. past.am
16566 դիտում
18:12 15-09-2016
Էջմիածին-Երեւան երթուղու տաքսիստները հայտարարում են, որ Ճոյտն իրենց զրպարտել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28979 դիտում
12:56 24-09-2017
Ցավալի է, երբ հենց սպորտով զբաղվող մարդիկ են վայնասուն բարձրացնում ու սկսում զրպարտել
Այս բաժնից
763 դիտում
18:28 28-12-2024
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ
1051 դիտում
18:21 28-12-2024
Ալիևի նախապայմաններն իրականություն են դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ․ Աշոտյան
1234 դիտում
17:43 28-12-2024
ՆԳ նախարարը Արմավիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել