3819 դիտում
16:44 16-03-2016
Լրագրողը հաղթեց դպրոցի տնօրենին. past.am
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդուհի Հովնանյանի, մարտի 12-ին կայացրած վճռով մերժել է Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանի հայցն ընդդեմ լրագրող Ադրինե Թորոսյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ» հեռուստաընկերության և «Հրապարակ» օրաթերթի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, տեղեկացնում է [url=http://past.am/?p=51350&l=am]past.am[/url]-ը:
Դատարան ներկայացրած հայցադիմումով դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանը պահանջում էր պարտավորեցնել լրագրողին՝ վերջինիս հեղինակած լրագրողական աշխատանքներում («Լոռի» հեռուստաընկերության եթերով [url=https://www.youtube.com/watch?v=0rZPRGtMF1E]«Արդյունքում տուժել է դպրոցի բյուջեն»[/url] (մաս2)ռեպորտաժում և hraparak.am կայքում [url=http://www.hraparak.am/?p=69855&l=am/marzpety+mtadrvel+e+erkrord+datn+el+partvel+dproci+tnorenin+]«Մարզպետը մտադրվել է երկրորդ դատն էլ պարտվել դպրոցի տնօրենին»[/url], հոդվածում) ըստ իրեն տեղ գտած՝ իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող, իր կողմից զրպարտություն որակված տեղեկությունները հրապարակայնորեն հերքելու, իսկ իր կողմից վիրավորանք համարված արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու իրենից՝ նույն լրատվամիջոցներով:
Նաև որպես փոխհատուցում պահանջում էր լրագրող Ադրինե Թորոսյանից հօգուտ իրեն բռնագանձել 3 000 000 ՀՀ դրամ, ինչպես նաև դատարան դիմելու համար իր կողմից արդեն վճարված պետական տուրքի՝ 4000 ՀՀ դրամ գումարը: Նրա պահանջած 3 000 000 դրամ հայցագնի չափով դատարանի որոշմամբ արդեն երկրորդ տարին արգելանքի տակ էր լրագրողի հայրական տունը, որտեղ համասեփականտեր է նաև Ադրինե Թորոսյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://past.am/?p=51350&l=am]կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
4909 դիտում
00:09 07-06-2016
Լրագրողը չի զրպարտել ու վիրավորել դպրոցի տնօրենին. Hetq.am
1863 դիտում
15:53 31-01-2014
Արգելվել է Հայաստան չինական հավերի ներկրումը. past.info
5673 դիտում
16:05 07-04-2016
Ադրբեջանցի քաղաքական գործիչը` Ալիեւին. այլեւս չասեք կվերցնենք Ղարաբաղը. past.am
Այս բաժնից
1234 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4702 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած