211652_close_icon
views-count38513 դիտում article-date 13:43 04-06-2016

Երևանի ՃՈ-ն շարունակում է «գաի պլաշչադկա» տեղափոխել օրինախախտ վարորդների «երկաթյա նժույգները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 3-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել հերթական մեծ թվով տրանսպորտային միջոցները: Վերջիններիս վարորդները խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները՝ ստեղծելով վթարային իրավիճակներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 39 ավտոմեքենա, որոնցից 31-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: Բոլոր օրինախախտ վարորդները ՃՈ-ի կողմից ենթարկվելու են վարչական պատասխանատվության և տուգանվելու են 150-350 հազար դրամի չափով: Ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին կոչ են անում բոլոր վարորդներին՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա չվարել, չխախտել երթևեկության կանոնները՝ հանուն իրենց ու մյուսների անվտանգության, հակառակ դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ նրանց վարած «երկաթյա նժույգներն» էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր