39274 դիտում
14:20 15-09-2015
Իմ համարը քո համարին վնաս չէ. Երևանի «գաի պլաշչադկա» են տեղափոխվում «ոսկե» երիտասարդների՝ կեղծ համարներով «երկաթյա նժույգները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Toyota Land Cruiser մակնիշի 001 ՕՍ 01 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ-ն օպերատիվ տվյալներ է ստացել, որ վարորդը համարանիշը անօրինական ճանապարհով ձեռք է բերել և այն տեղադրել նշված ավտոմեքենայի վրա:
Ֆոտոլրագրողի տեղեկություննրով՝ նշված մեքենան վարել է Երևանի բնակիչ, 29-ամյա Ռաֆայել Մելիքյանը, իսկ մեքենայի համարանիշները պետք է լիներ 060 OP 61, մինչդեռ իրեն «քաղաքի լավ տղա» համարող վարորդը գերադասել էր «001.. 01» թվերը:
ՃՈ ծառայողի կողմից նա և նրան տրամադրած համարանիշների սեփականատերը վարչական պատասխանատվության ենթարկվեցին 100 հազարական դրամի չափով:
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի զերծ մնան երթևեկության կանոնները խախտելուց, այդ թվում՝ մեկ այլ տրանսպորտային միջոցի համարանիշները, որքան էլ թվերը նրանց գայթակղեն, չտեղադրեն իրենց «երկաթյա նժույգների» վրա, հակառակ դեպքում երկար ժամանակով հանգրվանելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է սկսել նաև նման վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ և հսկողությունը ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ դրվել է հանրապետության Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի վրա: Վերջինիս հանձնարարությամբ էլ մայրաքաղաքում հսկողությունը դրվել է Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի վրա:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+