3122 դիտում
09:54 04-06-2016
4 ամսում ՀՀ-ում 3 անգամ շատ վիսկի է արտադրվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «2016թ. հունվար-ապրիլին ՀՀ-ում խմիչքների արտադրության ծավալը կազմել է 28.64 մլրդ դրամ՝ 2015-ի հունվար-ապրիլի համեմատությամբ աճելով 21%-ով։ 4 ամսում ՀՀ-ում համարյա 555 հազար լիտր վիսկի է արտադրվել, ինչը 3 անգամ գերազանցում է 2015-ի հունվար-ապրիլի ցուցանիշը (187.2 հազար լիտր)։
Նշենք, որ վիսկիի արտադրությունը ՀՀ-ում սկսվել է 2014-ին։ Վիսկիի արտադրությամբ զբաղվում է գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը։ Խմիչքը, ներքին շուկայում սպառումից բացի, արտահանվում է Իրաք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2434 դիտում
19:37 07-08-2019
Ընթացիկ տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 16.7 տոկոսով