Մինչև տարեվերջ գազի սակագինը կարող է նվազել ևս 5-7 դրամով. «Իրատես de facto»
«Իրատես de facto» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով մինչև տարեվերջ գազի սակագինը կարող է նվազել ևս 5-7 դրամով։ Համենայն դեպս, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն օրերս ՀԾԿՀ-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց սակագնի նվազման հնարավորությունը։
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ի որոշմամբ բնակչության համար սակագինը կնվազի 9,3 դրամով։ Ասել, որ սա խոշոր նվազեցում է, չափազանցություն կլինի, այդուհանդերձ, ինչ-որ չափով կթեթևացնի սպառողների հոգսը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]