211652_close_icon

Մարդիկ կամ կազմակերպություններ կան, որ հաճույք են զգում այն մտքից, որ իրենց հետապնդում են. «Առավոտ»

views-count1815 դիտում article-date 10:23 01-06-2016
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մարդիկ կամ կազմակերպություններ կան, որ հաճույք են զգում այն մտքից, որ իրենց հետապնդում են։ «Անալիտիկ» ակումբը կարծում է, որ իրեն հետապնդում է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ ինչ-որ մեկի պատվերով։ Պատգամավորն էլ կարծում է, որ իրեն հետապնդում է ոչ միայն ակումբը, այլև մի շարք քրեական կազմակերպություններ՝ էլի ինչ-որ մեկի պատվերով։ Իսկ հնարավոր չէ՝, որ մարդիկ պարզապես վատ կարծիք ունենան իրար մասին, և դա լինի միանգամայն ինքնաբուխ, առանց որևէ պատվերի։ Եվ արդյո՞ք այդ վատ կարծիքը պարտադիր պետք է որակել որպես հետապնդում։ Ինձ, օրինակ, երբեք չի թվացել, որ ինձ որևէ մեկը հետապնդում է, որովհետև ինձ չեմ համարում այնպիսի կարևոր մի ֆիգուր, որ պիտի ինչ-որ մեկին խանգարի կամ վնաս տա՝ այն աստիճանի, որ դառնա հետապնդման թիրախ։ Ինչ-որ մեկին իմ գրածը դուր է գալիս, մյուսին՝ ոչ, բայց դրա տակ ես ոչինչ չեմ տեսնում ու չեմ պատրաստվում դրա մեջ խորանալ։ Գուցե ակումբներն ու պատգամավորները, քաղաքական և կիսաքաղաքական գործիչներն ավելի ծանրակշիռ են, և իրենց գործն ունի այնպիսի մի տիեզերական նշանակություն, որ դա ստիպում է աշխարհի բոլոր «մութ ուժերին» համախմբվել դրանց դեմ»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր