211652_close_icon
views-count2690 դիտում article-date 18:13 31-05-2016

Մարմնամարզության Հայաստանի թիմը վերադարձավ Եվրոպայի առաջնությունից. ֆոտոշարք, տեսանյութ

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեդալների մեծ պաշարով վերադարձավ շվեյցարական Բեռն քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունից: Բեռն-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադարձան Եվրոպայի առաջնության չեմպիոն Հարություն Մերդինյանը, փոխչեմպիոններ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը, ինչպես նաև թիմի մյուս անդամները և մարզիչները` գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Մարմնամարզիկներին դիմավորելու էին եկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, բազմաթիվ մարզասերներ, հարազատներ և ընկերներ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր