Հնեցման ժամանակ կոնյակը դառնում է ավելի մուգ
Կոնյակ կոչվելու համար սպիրտը կաղնե տակառներում պետք է պահվի առնվազն երկու տարի։
Տակառների ծավալը 270-ից 450 լիտր է, պատրաստվում են Տրոնսյո և Լիմուզեն դեպարտամենտների անտառներում աճող, առնվազն 80 տարեկան կաղնու ծառերից։
Կոնյակի հնեցման համար տակառները պահում են մառաններում։
Հնեցման ժամանակ կոնյակը դառնում է ավելի մուգ, ձեռք է բերում ոսկեգույն փայլ և հագենում է փայտի վանիլային բույրով։
Հնեցման ժամանակ փայտի ծակոտիների միջով ցնդում է սպիրտի մի զգալի մասը։
Կոնյակի արտադրության հաջորդ փուլում այն տակառներից լցնում են ապակե շշերի մեջ եւ տեղավորում են մառանի ամենահեռավոր տեղերում, որտեղ նրանք կարող են առանց փոխվելու մնալ շատ երկար։