ՌԴ Կրասնոյարսկում ավտովթարի զոհ է դարձել 5 հոգի
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում` Իլամսկի մարզի Բայկալ մայրուղում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:
Նշվում է, որ ավտովթարի հետևանքով կա 5 զոհ:
Ըստ տարածաշրջանի ոստիկանապետ Վլադիմիր Յուրչենկոյի` Բայկալ մայրուղում ուղևորատար ավտոմեքենան կորցրել է կառավարումը և հանդիպակաց գոտում բախվել բեռնատարին, ինչի հետևանքով տեղում մահացել են վարորդն ու ուղևորները` 5 հոգի:
Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները: