Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն և վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն` երկրի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։